Call For Score & Proposal - West Asian Composers
Anoush Moazzeni with the support of the Canadian Music Centre and IFCA (Iranian Female Composers Association), is calling for one-minute pieces (existing/new works, or proposals) composed by West Asian Composers. The theme of this call is: “Deterritorializing the realm of new music”
Selected works and proposals would be presented in concert at the Canadian Music Centre in Toronto, Canada, in spring 2021—the performance is currently planned as a livestream presentation as part of the #TogetherAtHome online series.
Ստեղծագործությունները, որոնք պետք է կատարի Անուշ Մոազենին, պետք է գրված լինեն դաշնամուրի, առարկաների և/կամ էկետրոնիկայի համար, կարող են համադրվել տեքստերով և ձայնով։
Ընտրված ստեղծագործությունները կներկայացվեն 2021 թ․ գարնանը՝ Կանադական երաժշտական կենտրոնում (Տորոնտո)։ Համերգը նախատեսվում է նաև հեռարձակել առցանց հարթակում՝ #TogetherAtHome առցանց համերգաշարի շրջանակներում։
Ովքե՞ր կարող են դիմել։ Նախագծին կարող են մասնակցել ցանկացած տարիքի և գործունեության փուլում գնտվող կոմպոզիտորներ՝ Արևմտյան Ասիայից և սփյուռքից։ Մասնավորապես, այն խրախուսում է կանանց և իրենց LGBTQI2+ համայնքի ներկայացուցիչ համարող կոմպոզիտորներին։
Մասնակից երկրների ցանկ: Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Իրաք, Կիպրոս, Բահրեյն, Եգիպտոս, Իսրայել, Օման, Քուվեյթ, Հորդանան, Լիբիա, Լիբանան, Քաթար, Սաուդյան Արաբիա, Սուդան, Սիրիա, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն, Պաղեստին, Աֆղանստան: